ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ   ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐ   ԾՆՆԴԱՏՈՒՆ   ԱՐԽԻՎ
 
 















 
 
  ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ և ԱՆԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ
ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
 
  Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի կազմում հիմնադրվել է 2004թ՝ տնօրեն Գագիկ Ստամբոլցյանի անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով: Բաժանմունքում հաջողությամբ իրականացվում են սեռական օրգանների, միզապարկի, միզածորանների, երիկամների բարդ, այդ թվում նաև պլաստիկ վերականգնողական վիրահատություններ: Այն ղեկավարում է փորձառու և հմուտ մասնագետ, պրոֆեսոր Աշոտ Արտավազդի Ծատուրյանը:


Աշոտ Արտավազդի Ծատուրյան

Ծնվել է 12.05.1955թ:
1972-1978թթ. սովորել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետում:
1979-80թթ. աշխատել է Դիլիջանում՝ որպես ուրոլոգ, ԲԱՀԵ վիրաբույժ:
1980-86թթ. աշխատել է Վորոնեժի վարչական հիվանդանոցում՝ որպես ուրոլոգ:
1986-92թթ. աշխատել է Ազգային ուռուցքաբանության կենտրոնում՝ որպես ուրոլոգ:
1993-2003թթ. աշխատել է Շտապբուժօգնության կենտրոնում՝ որպես ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար:
2003-2004թթ. աշխատել է ՍԲ Ներսես Մեծ ԲԿ-ում՝ որպես ուրոլոգիական ծառայության ղեկավար:
2002-ից հանդիսանում է Առողջապահության ազգային ակադեմիայի ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր:
2004-ից առ այսօր աշխատում է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում՝ որպես ուրոլոգիայի և անտրոլոգիայի կլինիկայի ղեկավար:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
 
  «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը զբաղվում է երիկամների, միզապարկի, տղամարդկանց սեռական օրգանների օնկոլոգիական հիվանդություններով, որոնք ըստ բաժնի վարիչ, փորձառու և հմուտ մասնագետ, պրոֆեսոր Աշոտ Արտավազդի Ծատուրյանի հանդիսանում է տվյալ ոլորտի ամենադժվար, ամենաբարդ և միևնույն ժամանակ ամենաանհրաժեշտ ծառայությունները: Բաժանմունքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին և աշխատում է չափանիշներին համապատասխան մարդկանց մատուցել այնպիսի ծառայություններ, որոնցից օգտվում է ամբողջ ժամանակակից աշխարհը:
Մինչ այդ նախկին 8-րդ հիվանդանոցում եղել է ուրոլոգիական ծառայություն, որը որպես բաժանմունք իր աշխատանքը սկսել է 2004թ. սկզբին: Այստեղ դիմող 100 հիվանդից շուրջ 90-ը վիրահատության կարիք է ունենում:
ՀՀ-ում վիրաբուժությունը և, մասնավորապես, ուրոլոգիան այնպիսի նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտություն ունի, ինչպիսիք են լաբորասկոպիկ և ռոբոտիկ վիրաբուժությունը: Ռոբոտիկ վիրաբուժությունը կատարվում է ռոբոտի «ձեռքերի» միջոցով: Վիրաբույժի ուղեղը և մեքենայի հմտությունը հնարավորություն են տալիս խուսափել որովայնահատումից և բաց ճանապարհով վիրահատությունից: Ռոբոտի միջոցով կատարվում են մի քանի փոքր անցքեր, որոնք կարճացնում են հետվիրահատական շրջանը և զգալի չափով իջեցնում վիրաբուժական վնասվածքը, ինչն էլ կարճացնում է հիվանդության բուժման և հիվանդի առողջական վիճակի վերականգնման շրջանը:
18.11.2008 MEDIAINFORM
 
 
 













 
մշակում և ձևավորում Դրագո Բարզինի