|
|
 |
|
 |
| |
ՊԼԱՍՏԻԿ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՄԻԿՐՈՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ |
|
| |
Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքում իրականացվում են մկանների, ջլերի անոթների, նյարդերի տարբեր վիրահատություններ: Պետք է ընդգծել հատկապես քթի և դեմքի այլ մասերի, կրծքի մեծացման և փոքրացման ռեկոնստրուկտիվ-վերականգնողական վիրահատությունները, լիպոսակցիան, որովայնի առաջնային պատի պլաստիկան, կնճիռների ոչ վիրահատական վերացումը, ականջախեցիների չափերի փոփոխմանն ուղղված վիրահատությունները, ներարկումների միջոցով շրթունքների ձևափոխումը և այլն: Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Վանցետի Դանիելյանը:
.JPG)
Կարեն Վանցետի Դանիելյան
Ծնվել է 7.03.1969թ՝ Մոսկվայում:
1975-85թթ. սովորել է Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում:
1986-93թթ. սովորել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետում:
1993-94թթ. սովորել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի ինտերնատուրայում՝ վիրաբուժական բաժնում:
1995-2001թթ. աշխատել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում՝ որպես պլաստիկ վիրաբույժ:
2004-2006թթ աշխատում է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում՝ որպես պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ:
Ամուսնացած է, ունի 1 երեխա: |
|
 |
|
 |
|
|
|
 |
|
 |
| |
Արդեն 5 տարի է ինչ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը անընդհատ կազմակերպում է «Ամենահայկական քիթ» մրցույթ-ակցիան: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն փոխել իրենց քթի կառուցվածքը: Բաժանմունքը հայտերն ընդունում է մայիսի 1-31-ը ընկած ժամանակահատվածում: Մրցույթի հաղթողներին ընտրելու է հեղինակավոր մասնագետներից կազմված հանձնաժողովը՝ գաղտնի քվեարկությամբ: Առաջին տեղը գրաված մասնակիցը կստանա եզակի հնարավորություն՝ անվճար քթի կառուցվածքի գեղագիտական շտկում: Համապատասխանաբար երկրորդ տեղը գրաված մասնակիցը կոսմետիկ վիրահատության համար կստանա 75%, երրորդ տեղը գրաված մասնակիցը՝ 50% զեղչ: Մրցույթին մասնակցած մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 25% զեղչ:
Մրցույթի մասնակիցները արդյունքների մասին կտեղեկացվեն հեռախոսով: Բոլոր վիրահատություններն անցկացնելու է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Վանցետի Դանիելյանը:
Միջոցառման կազմակերպիչները երաշխավորում են բոլոր մասնակիցների գաղտնիությունը և վիրահատությունների բարձր որակը:
Հիշեցնենք, որ վիրահատությունները կատարվում են ամեն տարի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը: |
|
 |
|
 |
|
|
|
|