ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ   ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐ   ԾՆՆԴԱՏՈՒՆ   ԱՐԽԻՎ
 
 















 
 
  ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ  
  Քիթ-կոկորդ-ականջ ծառայությունը ստեղծվել է 2005թ.: Այստեղ իրականացվում են քթի, կոկորդի, ըմպանի, ձայնալարերի և ականջի տարբեր ախտաբանական գործընթացների բուժմանն ու վերացմանն ուղղված վիրահատություններ: Իրականացվում են նաև քթի սեպտո- և ռինոպլաստիկ վիրահատություններ, ինչպես նաև քթի հարակից խոռոչների բարորակ նորագոյացությունների հեռացում: Ծառայությունը նախատեսված է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Այն ղեկավարում է փորձառու մասնագետ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանը:


Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 10-ին քաղաք Գորիսում:
1980- 86թթ. սովորել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետում:
1987-90թթ. աշխատել է 8-րդ Բուժմիավորման քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում:
1990-92թթ. սովորել է Խարկովի բժիշկների վերապատրաստման ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում:
1993-97թթ. աշխատել է 2-րդ ԲՄ-ում՝ որպես ադմինիստրատոր: Միաժամանակ 1995թ-ից եղել է ՀՀ Առողջապահության նախարարության ԱԱԻ-ի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ամբիոնի ասիստենտ:
1998-2005թթ. աշխատել է ներկայիս ՍԲ Ներսես Մեծ ԲԿ-ում՝ որպես քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ:
2005թ-ից մինչ օրս աշխատում է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում՝ որպես քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ:
 
 
 













 
մշակում և ձևավորում Դրագո Բարզինի