ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ   ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐ   ԾՆՆԴԱՏՈՒՆ   ԱՐԽԻՎ
 
 















 
 
  ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
 
  Հիվանդանոցի ակնաբուժական կլինիկան, որը գործում է 45 տարուց ի վեր, ներառում է ակնաբուժական վնասվածքաբանության, աչքի անոթային հիվանդությունների, ակնաբուժական գլաուկոմայի ու մանկական ակնաբուժական ծառայության, ցածր տեսողության բաժանմունքները և ակնաբուժական կոնսուլտատիվ պոլիկլինիկան: Ակնաբուժական կլինիկայում տարեկան վիրահատվում և կոնսերվատիվ ճանապարհով բուժվում է ավելի քան 4 000 հիվանդ: Այստեղ իրականացվում են շլության, կատարակտայի վիրահատություններ, կերատո- և սկլերոպլաստիկա, աչքի օնկոլոգիական հիվանդությունների և գլաուկոմայի վիրահատություններ: Ակնաբուժական վնասվածքաբանության բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Ստեփանի Դովլաթյանը:


Տիգրան Ստեփանի Դովլաթյան

Ծնվել է 25.04.1956թ. Երևանում:
1973-79թթ. սովորել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետում:
1979-81թթ. սովորել է Մոսկվայի կլինիկական օրդինատուրայում, ապա 1981-84թթ՝ ասպիրանտուրայում:
1984թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել բժշկական գգիտությունների թեկնածուի կոչում:
1984-88թթ. աշխատել է Երևանի 1-ին կլինիկական հիվանդանոցի ակնաբուժական բաժանմունքում՝ որպես բժիշկ-ակնաբույժ:
1988-ից մինչ այսօր աշխատում է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում՝ որպես ակնաբուժական վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ:
 
 
 













 
մշակում և ձևավորում Դրագո Բարզինի