ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ   ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐ   ԾՆՆԴԱՏՈՒՆ   ԱՐԽԻՎ
 
 















 
 
  ԳԼԱՈՒԿՈՄԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ  
  Հիվանդանոցի ակնաբուժական կլինիկան, որը գործում է 45 տարուց ի վեր, ներառում է ակնաբուժական վնասվածքաբանության, աչքի անոթային հիվանդությունների, ակնաբուժական գլաուկոմայի ու մանկական ակնաբուժական ծառայության, ցածր տեսողության բաժանմունքները և ակնաբուժական կոնսուլտատիվ պոլիկլինիկան: Ակնաբուժական կլինիկայում տարեկան վիրահատվում և կոնսերվատիվ ճանապարհով բուժվում է ավելի քան 4 000 հիվանդ: Այստեղ իրականացվում են շլության, կատարակտայի վիրահատություններ, կերատո- և սկլերոպլաստիկա, աչքի օնկոլոգիական հիվանդությունների և գլաուկոմայի վիրահատություններ: Ակնաբուժական կլինիկան հանդիսանում է նաև զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բուժման բազա: Կլինիկան եկար տարիներ ղեկավարում էր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի ակնաբուժական ամբիոնի վարիչ Լևոն Հրանտի Բարսեղյանը: Ներկայումս կլինիկայի ղեկավարն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալլա Հովհաննիսյանը, ով միաժամանակ ղեկավարում է ակնաբուժական գլաուկոմայի բաժանմունքը:


Ալլա Հայաստանի Հովհաննիսյան

Ծնվել է 1953թ. հուլիսի 2-ին:
1971-78թթ. սովորել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետում:
1978-84թթ. աշխատել է Աչքի հանրապետական հիվանդանոցում՝ որպես բժիշկ-ակնաբույժ:
1984թ-ից աշխատել է 8-րդ հիվանդանոցում՝ որպես աչքի բժիշկ:
1986թ-ից նույն հիվանդանոցում ղեկավարել է գլաուկոմայի բաժանմունքը:
1982-1985թթ. սովորել է Մոսկվայի Հելմ Հոլցի անվան աչքի հիվանդության գիտահետազոտական ինստիտում, որտեղ և 1985թ. պաշտպանել է ատենախոսական թեզը, իսկ 1986թ.՝ դոկտորական թեզը:
2005-ից մինչ օրս ղեկավարում է ակնաբուժական գլաուկոմայի բաժանմունքը:Ամուսնացած է ունի 1 դուստր:
 
 
 













 
մշակում և ձևավորում Դրագո Բարզինի