ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ   ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐ   ԾՆՆԴԱՏՈՒՆ   ԱՐԽԻՎ
 
 















 
 
  ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՈԹԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ  
  Հիվանդանոցի ակնաբուժական կլինիկան, որը գործում է 45 տարուց ավելի, ներառում է ակնաբուժական վնասվածքաբանության, աչքի անոթային հիվանդությունների, ակնաբուժական գլաուկոմայի ու մանկական ակնաբուժական ծառայության, ցածր տեսողության բաժանմունքները և ակնաբուժական կոնսուլտատիվ պոլիկլինիկան: Ակնաբուժական կլինիկայում տարեկան վիրահատվում և կոնսերվատիվ ճանապարհով բուժվում է ավելի քան 4 000 հիվանդ: Այստեղ իրականացվում են շլության, կատարակտայի վիրահատություններ, կերատո- և սկլերոպլաստիկա, աչքի օնկոլոգիական հիվանդությունների և գլաուկոմայի վիրահատություններ: Ակնաբուժական անոթային հիվանդությունների բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու Համլետ Հմայակի Խաչատրյանը:


Համլետ Հմայակի Խաչատրյանը

Ծնվել է 26.12.1937թ. Երևանում:
1944-54թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում:
1957-63թթ. սովորել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետում:1963-67թթ. ծառայել է բանակում՝ որպես բժիշկ-սպա:
1967-69թթ. սովորել է Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի ակնաբուժական ամբիոնի կլինիկական օրդինատուրայում:
1969-ից մինչ օրս աշխատում է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի ակնաբուժական անոթային հիվանդությունների բաժանմունքում:
1980թ-ից հանդիսանում է ակնաբուժական անոթային հիվանդությունների բաժանմունքի վարիչը:
 
 
 













 
մշակում և ձևավորում Դրագո Բարզինի